top of page

Կայացել է Շուշանիկ Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդեսը

Մշակութային Ալիք | 27 մայիս, 2023 | 22:20



Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում կայացավ Շուշանիկ Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդեսը։


Շուշանիկ Ասատրյանը, պատմվածքների «Ափից ներս» ժողովածուում լուսանկարչական օբյեկտիվը ձեռքին, տարեգրում է աշխարհի՝ իր առջև բացվող պատուհանն ու շերտ առ շերտ հայտնվող իրականության մեջ բացահայտում մարդկային ճակատագրերն ու բնավորությունները: Զում կարգավորման միջոցով գծերը երբեմն հեռանում են՝ ուրվապատկերելով լեռներ, հորիզոններ և գերհզոր ստվերներ, որոնց խորխորատներում փոքրանում ու անհետանում է մարդը իր անցողիկ կեցությամբ, երբեմն էլ գծերը կտրուկ մոտենում են՝ ափից ներս ցուցադրելով մարդկային եզակի ճակատագրերը՝ առօրյա բարդություններով, կենցաղով ու հանապազօրյա հացի համար մղվող պայքարով:


Շուշանիկ Ասատրյանի խոսքով՝ նա պատրաստ է լսել և' դրական և' բացասական կարծիքներ իր ընթերցողներից և մասնագետներից։

Հեղինակը վստահեցնում է, որ յուրաքանչյուր քննադատություն առաջ մղելու միտում ունի։

bottom of page