top of page

Թուրքերը վրդովվել են․ Netflix-ի սերիալում շատ շրջաններ քարտեզում ներկայացված են որպես Հայաստան

Մշակութային Ալիք | 6 դեկտեմբեր, 2022 | 15:30

Թուրք հեռուստադիտողներին զայրացրել է «Պեպսի, որտեղ է իմ ինքնաթիռը» սերիալի փորձնական դրվագը, որը թողարկվել է Netflix հարթակում. այնտեղ երկրի արևելյան շրջանները նշված են որպես Հայաստանի տարածք, հայտնում են լրատվամիջոցները։


Ինչպես նշում է Sabah թերթը, սերիալը պատմում է Pepsi վիճակախաղին 20-ամյա տղայի մասնակցության մասին։ Միևնույն ժամանակ, սերիալի հենց առաջին դրվագի տեսարանը առաջացրել է թուրք հեռուստադիտողների բուռն արձագանքը, քանի որ ներկայացված քարտեզի վրա արևելյան Թուրքիայի շրջանները նշված էին որպես Հայաստանի տարածք, գրում է ՌԻԱ Նովոստին։

435 views
bottom of page