top of page

Այսօր նշվում է Վահագն Դավթյանի ծննդյան 100 ամյակը


Այսօր նշվում է՝ գրող, հրապարակախոս, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի ծննդյան 100 ամյակը։


Վահագն Դավթյանը 1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Վահագն Դավթյանը եղել է Հայրենական պատերազմի մասնակից, «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 1945-1954թթ., «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 1954-1962թթ., «Գրական թերթի» գլխավոր խմբագիր՝ 1962-1965թթ., «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 1965-1967թթ., Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ 1967-1981թթ., «Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր՝ 1981-1991թթ., Հայաստանի գրողների միության նախագահ՝ 1991-1994թթ., 1986 թ.՝ Ակադեմիայի թղթակից անդամ, 1996թ.՝ ակադեմիկոս:

 

Մոտ 40 բանաստեղծական ժողովածուի, գրական- հրապարակախոսական հոդվածների 2 գրքի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածի, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների հեղինակ է:

 

Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Պատվո նշան» շքանշաններով, Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է:

 

Մահացել է 1996թ. փետրվարի 21-ին Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

47 views
bottom of page