top of page

Այսօր դուրս կբերվի Սուրբ Գեղարդը


Մշակութային Ալիք | 03 դեկտեմբեր, 2022 Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 3-ին:Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2014 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը:Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00։Տոնի նախորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է նախատոնակ։ Հընթացս նախատոնակի դուրս են բերվել Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։



29 views
bottom of page