top of page

Մահացել է Լալա Մնացականյանը

Մշակութային Ալիք | 22 Հունիս, 2024 | 14:00



Հունիսի 22-ի գիշերը մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը։

Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ևս հաստատել է դերասանուհու մահվան լուրը:


«Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։

Ցավակցում ենք Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասվում է հայտարարության մեջ:

Comments


ԼՐԱՀՈՍ

bottom of page