top of page

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը

Մշակութային Ալիք | 6 Հուլիս, 2024 | 13:25

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը։ Այս մասին հայտնում է Qahana.am-ը։


Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով:


Տոնը նշվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը:

Comments


ԼՐԱՀՈՍ

bottom of page