top of page

Կրթության նախարարությունը չի ցանկանում ֆինանսավորել որմնանկարների վերականգնումն ու պահպանությունը. ցանկում 150 որմնանկար կա

Մշակութային Ալիք | 24 Հունիս, 2024 | 13:00


Հետքը գրում է.


Խորհրդային շրջանում հասարակական շինությունների սառն ու անհրապույր պատերը գեղանկարիչների տաք գույներով ջերմացնելը տարածված մշակույթ էր։ 1970–75–ական թվականներին հայտնի նկարիչների որմնանկարներով էին պատկերազարդում գործառնական տարբեր նշանակություն ունեցող կառույցների՝ խոշոր գործարանների, մշակույթի պալատների ու մշակույթի տների, ռեստորանների, հանգստյան տների, առողջարանների ճեմասրահների պատերն ու դահլիճները։ 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 100 կառույցում առկա 150 որմնանկարների ուսումնասիրման և մշտադիտարկման ցանկ է կազմել։ Ցանկում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում  գտնվողներից բացի, ներառված են ժամանակակից որմնանկարները։ Խորհրդային տարիներին ստեղծված որմնանկարների քանակի, դրանց գտնվելու վայրի և պահպանության վիճակի մասին նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրում։ 


մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ https://hetq.am/hy/article/167613

Comments


ԼՐԱՀՈՍ

bottom of page