top of page

«Իմ նեղ օրերի ընկեր, իմ լեն օրերի ընկեր». Ալեն Մարգարյանի փոստքարտեր նվիրելու մշակույթը



Վերջերս Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մայրը՝ տիկին Նազելի Տերտերյանը, ինձ նվիրեց Ալենի մասին պատմող գիրքը:


Գրքի մեջ ներառված են՝ հիշողություններ, հերոսի հանդեպ անսահմա՜ն կարոտից պատառիկներ , Գրառումներ՝ Ալենի ընկերասիրության, ծնողական սիրո և գրականության հանդեպ առանձնակի վերաբերմունքի մասին:


Գրքի մեջ յուրահատուկ տեղ ունի Ալենի Մարգարյանի փոստքարտեր նվիրելու մշակույթը: Ալենի ամենասիրելի օրերից մեկը դա երախտագիտության օրն էր: Նա այդ օրը բոլորին փոստքարտեր էր նվիրում, որոնք բերում էր աշխարհի տարբեր երկրներից։ Ալենի մտերիմ ընկեր՝ Շողակաթը, պատմում էր, որ Ալենը փոստքարտերից մեկը, որը նվիրել էր իրեն գրել էր.

«Իմ նեղ օրերի ընկեր, իմ լեն օրերի ընկեր, իմ Շողակաթ»…


Ներկայացնում ենք Ալենի նվիրած փոստքարտերից մի քանիսը։




ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ

150 views
bottom of page