«Երևանի թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ը անվանակոչվել է Վահագն Դավթյանի անվամբ

Մշակութային Ալիք | 05 դեկտեմբեր, 2022
«Երևանի թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ը անվանակոչվել է Վահագն Դավթյանի անվամբ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաատանի գրողների միությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի գրողների միությունը 23.03.2022 թ. գրությամբ դիմել էր Երևան քաղաքապետարանին՝ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի 100-ամյակին ընդառաջ Երևանի դպրոցներից մեկը անվանակոչել նրա անունով։ Ի պատասխան մեր գրության՝ Երևանի քաղաքի ավագանու 2022 թ. նոյեմբերի 22-ի թիվ 660-Ա որոշմամբ «Երևանի թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ը անվանակոչվել է Վահագն Դավթյանի անվամբ։