top of page

Ակտիվիստները կարտոֆիլի խյուս են լցրել Կլոդ Մոնեի նկարի վրա


24 հոկտեմբերի, 2022 | Մշակութային Ալիք։ Գերմանիայում ակտիվիստները կարտոֆիլի խյուս են լցրել ֆրանսիացի հայտնի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի ապակեպատ նկարի վրա։ Սա երկրորդ հարձակումն էր, որը նպատակ ուներ մարդկանց ուշադրությունը հրավիրել կլիմայի փոփոխության վրա:


Ակտիվիստները՝ ձեռքները ամրացրել էին նկարի մոտ և բղավում էին՝ «Երկիրը գտնվում է կլիմայական աղետի մեջ և միակ բանը, որով ձեզ կարող էինք շեղել դա կարտիֆիլի խյուսն էր այս նկարի վրա»։ Թանգարանից հայտնել են, որ նկարը որևէ վնաս չի կրել, քանի որ պաշտպանված է եղել ապակեպատ շերտով։

18 views

Comments


bottom of page