top of page

History in the making

«Մշակութային Ալիք»  հայկական մշակութային միակ հեռուստառադիո ընկերությունը, որը  հեռարձակվում է 19 ժամ 

 

Մշակութային Ալիքը հիմնադրվել է 2014 թվականին՝ Երևանում:

 

Մշակութային և կրթական դաստիարակության բացը լրացնելու համար ստեղծված հեռուստաալիքը, հիմնադրման օրվանից իրականացնում է բազմաթիվ մշակութային հաղորդաշարեր, վավերագրական ֆիլմեր, բարեգործական նախագծեր՝ ուղղված Գյումրու վագոն տնակներում ապրող բնակիչների խնդիրների հանրահռչակմանը:

2015 թվականի փետրվարից հեռուստաալիքը կանոնավոր (IPTV) հեռարձակումներ սկսեց՝ Հայաստանի ողջ տարածքում, ԱՄՆ-ի հայաշատ բնակավայրերում:

2016 թվականին Մշակութային Ալիքը կազմակերպեց մշակութային առաջին հեռուստատեսային մրցույթ-փառատոնը՝

«Մշակութային Ալիքի մրցանակաբաշխություն»-ը, որի ընթացքում մրցանակների արժանացան կերպարվեստի, կինոարվեստի, հագուստի մոդելավորման անվանակարգերում հաղթող ճանաչված երիտասարդները:

 

2017 թվականին հեռուստաալիքը հիմնադրման օրվա կապակցությամբ արժանացավ՝ ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի՝ հայկական մշակութային արժեքների հանրահռչակման գործում ունեցած զգալի ներդրման համար:

2017 թվականին սկսվեց հեռուստատեսային նախագծերի նոր փուլ, որի ընթացքում ստեղծվեցին՝ «Կյանքս տվեցի հայրենիքիս»,  «Գյումրու հետքերով» և այլ նախագծեր:

2022 թվականին հեռուստատեսության ղեկավարությունը որոշում է կայացրել բովանդակությունը շարունակել որպես ռադիոընկերություն:

bottom of page