Ուղիղ Եթեր

Կերտվող պատմությունը
«Մշակութային Ալիք» հայկակական մշակութային միակ հեռուստառադիո ընկերությունը, որը հեռարձակվում է 19 ժամ
Մշակութային Ալիքը հիմնադրվել է 2014 թվականին՝ Երևանում:
Մշակութային և կրթական դաստիարակության բացը լրացնելու համար ստեղծված հեռուստաալիքը, հիմնադրման օրվանից իրականացնում է բազմաթիվ մշակութային հաղորդաշարեր, վավերագրական ֆիլմեր, բարեգործական նախագծեր՝ ուղղված Գյումրու վագոն տնակներում ապրող բնակիչների խնդիրների հանրահռչակմանը:
2015 թվականի փետրվարից հեռուստաալիքը կանոնավոր (IPTV) հեռարձակումներ սկսեց՝ Հայաստանի ողջ տարածքում, ԱՄՆ-ի հայաշատ բնակավայրերում:
2016 թվականին Մշակութային Ալիքը կազմակերպեց մշակութային առաջին հեռուստատեսային մրցույթ-փառատոնը՝
«Մշակութային Ալիքի մրցանակաբաշխություն»-ը, որի ընթացքում մրցանակների արժանացան կերպարվեստի, կինոարվեստի, հագուստի մոդելավորման անվանակարգերում հաղթող ճանաչված երիտասարդները:
2017 թվականին հեռուստաալիքը հիմնադրման օրվա կապակցությամբ արժանացավ՝ ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի՝ հայկական մշակութային արժեքների հանրահռչակման գործում ունեցած զգալի ներդրման համար:
2017 թվականին սկսվեց հեռուստատեսային նախագծերի նոր փուլ, որի ընթացքում ստեղծվեցին՝ «Կյանքս տվեցի հայրենիքիս», «Գյումրու հետքերով» և այլ նախագծեր:
2022 թվականին հեռուստատեսության ղեկավարությունը որոշում է կայացրել բովանդակությունը շարունակել որպես ռադիոընկերություն: